Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուքումուր ուտելով՝ անելու ենք տնտեսական հեղափոխությունը․ Փաշինյանի ելույթը ՔՊ-ի համաժողովում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը:

«Իմ ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը»,- իր ֆբ-յան էջում գրել է վարչապետը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպեսզի ձեւակերպի, թե ինչ է անելու ապագայում, նախ կարեւոր է, որ արձանագրի, թե ինչ է արել մինչեւ այսօր»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի հիմնադրման հանգամանքներն ու գաղափարախոսությունը։

Նրա խոսքով՝  մինչեւ ՔՊ-ի ստեղծումը բոլոր քաղաքական պրոցեսները կառուցվում էին մի լիդերի շուրջ, ժողովուրդն էլ սպասում էր նրա իմաստուն որոշումներին։ Բայց քանի որ ընդդիմադիր շարժումները ձախողվում էին, ուրեմն, ըստ Փաշինյանի՝ ինչ-որ բան այնպես չէր արվում։ Եվ իրենք հանդես եկան նոր գաղափարախոսությամբ՝ հռչակելով, որ «ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի»։