«Անդրանիկի սուրը» մեր ձեռքին է, կտակը՝ մեր սրտում
«Մեր օրերու անթագ արքան` ԱՆԴՐԱՆԻԿ, որ եղավ հայ մարտականության խորհրդանիշը և ավելի քան քառորդ դար ազատագրական պայքար մղեց և «իբրև արծիվ սավառնեցավ լեռնե լեռ», երբեք պարտություն չճանչցավ: Պատյանեն քաշված սուրը առանց այլևս ետ դրվելու, Անդրանիկի դյուցազնական ձեռքին մեջ կատարեց իր պարտականությունը մինչև հերոսի վերջին օրերը: Անդրանիկի մահեն ետք հաղթական հայրենասերի սուրը գետին չինկավ, այլ իբրև հայ վրեժի և ազգային չիրականացման մեծ երազին խորհրդանիշը, կը մնա օդին մեջ առկախ, միշտ լուսավոր շրջանակով մը բոլորված: «Գործս կիսատ մնաց»: Այս էր Անդրանիկի վերջին խոսքը: Հայ պայքարի և ազատամարտի խորհրդանիշ եղող Սուրը, որը միշտ բարձր մնաց Անդրանիկի և իր ընկերներուն ձեռքին մեջ, պետք է առաքինե ամբողջ ցեղը կրկնելու նվիրական երդումը, շարունակելու համար «Կիսատ մնացած գործը»: Անդրանիկի հրեղեն սուրը Արարատեն մինչև Սասուն, Կիլիկիա երկարող խորհրդավոր աղեղի մը նման լուսաճաճանչ ճառագայթներ կարձակե մինչև գաղթաշխարհի հեռավոր անկյունները թափառող հայրենաբաղձ հոգիներուն: Բավական հույս և բավական ջերմություն ունի այն` ցնցելու ամբողջ թմրած հոգիները և ցույց տալու անոնց ազատագրության արևոտ ճամփան»: Լևոն Լյուլեճյան Ֆրեզնո՝ 1973թ. Սիրելի Զորավար մեզ կտակած` «Կիսատ մնացած գործը» դավաճանության պատճառով երկու անգամ 1994-ին և 2016-ին կասեցվեց: Մոտ ապագայում պատյանեն քաշված սուրդ առանց այլևս ետ դրվելու, կատարելու է իր պարտականությունը: «Կիսատ մնացած գործը» ունենալու հաղթանակ` հայոց հաղթական դրոշը շուտով ծածանվելու է մեր հայրենի բնօրրանի ազատագրված սուրբ հողերի վրա: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյան 25 փետրվարի 2019թ.