A
A
Վեց երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել է ներառական դպրոց
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Այս այցի արդյունքում ևս արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
- Երեխաներից շատերը դեռևս չունեն վկայագրեր այն դեպքում, երբ վկայագրի առկայությունը հաստատություն ընդունվելու կարևոր նախապայման է,
- Պետք է վարվեն երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության դեպքերի արձանագրման մատյանները,
- Բուժանձնակազմը պետք է ունենա շուրջօրյա ներկայացվածություն,
- Դեղամիջոցները երեխաներին պետք է տրամադրվեն բժշկական կրթություն ունեցող անձնակազմի կողմից,
- Պետք է առկա լինեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար հարմարեցված դասագրքեր,
- Պետք է հատուկ դպրոցում ներգրաված մասնագետների համար ներդնել վերապատրաստման համակարգ,
- Շենքի տանիքը և ննջասենյակներն ունեն անհապաղ վերանորոգման կարիք և այլն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ