Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԽ քարտուղարն ընդունել է «THALES Group»-ի տարածաշրջանային տնօրենին

Պաշտոնական
anvtang

Այսօր ԱԽ քարտուղարն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին: ԱԽ քարտուղարը ներկայացրեց կիբերանվտանգության ապահովման, տիեզերքի խաղաղ օգտագործման մասին օրենսդրական կարգավորումների և հայկական տիեզերական ծրագրի մեկնարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Փոլ Ռեմին իր հերթին ներկայացրեց «THALES Group» ընկերության գործունեությունը նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի շուկայում այժմ առաջ եկող հնարավորություններով և տեղական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ համագործակցությամբ:  Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:  Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Շահեն Ավագյանը: «THALES Group» ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է մատուցում պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: Անվտանգության խորհրդի գրասենյակ