A
A
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց։ Նիստը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում էր՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չբացառեց դատարանի այս որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մկրտչյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ չեն դիմում ՄԻԵԴ, քանի որ Մանվել Գրիգորյանն ասում է՝ ես Հայաստանի դեմ դատ չեմ սկսի։