A
A
Ինչու Տեր-Պետրոսյանը ընթերցեց «Մահվան տեսիլը». Զարուհի Փոտանջյանի վերլուծությունը (տեսանյութ)
Մարտի 1-ի զոհերը նախատեսված, ծրագրված էին։ Պնդում է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին։ «Թե քանիսը պետք է լինեին, ես չեմ կարող ասել, բայց որ պետք է լինեին, այդ միանշանակ է»,- ասում է նա։ Զարուհի Փոստանջյանը մեղադրում է նաեւ Լեւոն Տեր- Պետրոսյանին, եւ որպես ապացույց նա հիշում է 2008թ հունվարի 22-ը, երբ ՀԱԿ առաջնորդը նախընտրական հանրահավաքում ընթերցել է Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլը»։ «Այդտեղից մենք կարող ենք ասել, որ այդ ծրագիրն ունեցել է նախապատրաստություն եւ այդ մասին բարձրաձայնվել է»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Մանրամասները տեսանյութում