Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցում պետք է տրվի․ Վ․ Հովակիմյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վագահն Հովակիմյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ խոսելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ ինչպես է ծնվել պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրամանը։ «Բարձրաստիճան սպաներն ու մյուս պաշտոնատար անձինք պատմում են, թե ինչպես է ծնվել 0038 գաղտնի հրամանը․ դա ծնվել է նախագահականում հրավիրված խորհրդակցությունից հետո՝ ի կատարումն խորհրդակցության ժամանակ տրված հրահանգների»,- ասաց պատգամավորը։ Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Մարտի 1-ի վերաբերյալ արված հայտարարությանը, Հովակիմյանը նշեց, որ այդ հայտարարության առանցքային թելն այն է, որ իրենք իրենցից կախված ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում այլևս բացառվեն նոր մարտիմեկերը։ Պատգամավորը նշեց, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում կստանան. «Կա նախագիծ, որով նախատեսվում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և վիրավորված անձանց տալ փոխհատուցում։ Մենք հետամուտ ենք լինելու, որ այդ օրենագիծը, որը դրված է շրջանառության մեջ, ընդունվի»,- նշեց Վահագն Հովակիմյանը։