A
A
Պատարագ՝ Մարտի մեկի զոհերի հիշատակին (տեսանյութ)
Մայրաքաղաք Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ մարտիմեկյան տասը զոհերի հիշատակին նվիրված պատարագ։ Պատարագին ներկա էին զոհվածների ծնողները, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամներ, այլ քաղաքացիներ։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հուսադրող է համարում մարտիմեկյան զոհերի ծնողների ակնկալիքները։ «11 տարի իրենց պայքարը, իրենց համառ պայքարը, չկոտրվելը, չխեղճանալն արդյունք տվեց։ Այսօր Հայաստանում կա իշխանություն, որը քաղաքական կամք է հայտարարել «Մարտի 1»-ը մինչև վերջ բացահայտելու համար»,- ընդգծում է նա։ Իսկ այսպիսի դեպքերի չկրկնվելու երաշխիքը, ըստ քաղաքական գործչի, մեկն է՝ պատժել բոլոր նրանց, ովքեր կատարեցին այն։