Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՀԿ-ի ներկայացրած նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0127909

Ազգային ժողովի օրակարգում ներառված, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Սահմանադրական կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հարցի զեկուցող Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, ում 27 տարին լրացել է, վերադառնալ հայրենիք, ազատվել հետապնդումից, դրա դիմաց վճարել համապատասխան գումարը։ «Ամեն բաց թողած զորակոչի համար վճարել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը։ Նախկինում այս ժամանակահատվածը սահմանված էր մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը, այս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել մինչև 2019–ի մարտի 1-ը»։ «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Թևոսյանը հետաքրքրվեց, հնարավոր է կրկին նման նախագիծ ներկայացվի, ամսաթիվը փոխելու համար, ինչին ի պատասախան Գևորգ Գորգիսյանն ասաց. « նախորդ կառավարությունը տվեց համապարփակ լուծում և դա էր օրենքի գործունեությունը սահմանափակել 2019թ, դեկտեմբերի 31-ով, որից հետո այլևս հնարավոր չէր տրվելու վերադառնալ։ Հիմա կարծում եմ կառավարությունը նոր մոտեցում պետք է բերի, ինքս տարբեր մոտեցումներ ունեմ այս հարցի շուրջ, որոնք առաջիկայում պատրաստվում եմ դնել շրջանառության մեջ։ Սրանով գոնե լուծում ենք այն խնդիրը, որը հիմա ծառացել է և քաղաքացիները սպասում են»։ Իսկ հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նշեց՝ նախագծի ժամանակավոր է լուծում խնդիրը, բայց այն հրատապ է և նպատակահարմար։ Որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 96 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հաշվարկով։