Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր օրենքով տարաժամկետվում է Բուհերում ուսման վարձի վճարումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Tigran-Urixanyan

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է օենքի նախագիծ, ըստ որի պետք է փոփոխություններ լինեն Կրթության մասին ՀՀ օրենքում։ Մասնավորապես նա առաջարկում է, որպեսզի վճարովի հիմունքներով բուհերում սովորող ուսանողները հնարավորություն ունենան ոչ թե միանվագ կամ երկու կիսամյակի ընթացքում վճարել վարձը, այլ կարողանան օրենքի պահանջով ամսական տարաժամկետմամբ վճարել այդ գումարը։ «Կարող է թվալ, որ փոփոխությունը մեխանիկական է, բայց հենց այս դահլիճում կան նախկին ուսանողներ, որոնք հենց այդ պատճառով բուհերը նրանց հետ դադարեցրել են պայմանագրերը»։ Նախագծի շուրջ հարցեր տալու համար հերթագրված, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հետաքրքրվեց, իսկ բուհերի ներկայացուցիչների տեսակետներին ծանո՞թ եք։ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ հարցը քննարկվել է բուհերի մի շարք  ղեկավարների հետ։ «Որոշ բուհերի ղեկավարներ մի փոքր սրտնեղում էին, որ դա հաշվապահական խնդիրներ կառաջացնի։ Ես կարծում եմ, թող մի փոքր էլ հաշվապահական ժամանակային կամ թղթաբանական ոչ թե դժվարություններ, այլ ծավալներ  ունենան, բայց Փոխարենը ուսանողների համար դա  հրատապ հարց է։ Ես ձեզ պատրաստ եմ ցույց տալ դիմումների այն ծավալը,  թե ինչ անհամբերությամբ են մարդիկ խնդրում, որպեսզի սա օր առաջ ընդունվի»։   «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը կարևորեց այս նախագծի անհրաժեշտությունը, բայց նշեց՝  մտահոգություն ունի, որ հնարավոր է այս նախագծի պատճառով ուսման վարձերը թանկանան։ «Սա չափազանց կարևոր ազդեցություն ունի դրամական հոսքերի վրա։ Այսինքն` երբ որ դու տարեկան  ես գումարը վճարում, ազատ դրամական միջոցների կառավարումից, օրինակ` բուհերը կարող են գեներացնել նոր եկամուտներ։ Հիմա, երբ որ ամսական ենք տանում, ըստ էության այդ հնարավորությունից զրկում ենք և, ըստ էության, բոլոր ուսանողների ռացիոնալ վարքագիծը լինում է այդ ամսական վճարների իրականացումը, ինչի արդյունքում այլ հավասար պայմաններում վատթարանում է տվյալ բուհի ֆինանսական կառավարումը։ Այս ռիսկերը դուք գնահատե՞լ եք»։ Ի պատասխան այս հարցադրմանը, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ում հետ, որ քննարկել եմ այս հացը, հարցրել եմ՝ ի՞նչ խնդիր է ձեզ մոտ առաջանում, չէ որ ձեր կոմունալ վճարները, աշխատավարձները, բազմաթիվ այլ ծախսեր իրականացնում եք ամսական կտրվածքով, ինձ պատասխանում էին, որ ոչ մի, հաշվապահություն։ Հնարավորություն տանք  այն ուսանողին, որը ցերեկը ստացիոնար սովորում է, երեկոյան գնում է օրինակ՝ սպասարկման ոլորտում աշխատելու, որպեսզի կարողանա էդ վարձը հասցնի, ամսական վճարի, սա պարզ տրամաբանություն է»։