Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
NIKOL-NKAR

«Իմ քայլից» պատգամավոր Տաթև Հայրապետյանին հետաքրքրում է՝ ինչպե՞ս է Կառավարությունը վերաբերվում Բաքվի այն հայտարարություններին, ըստ որի՝ նոր Կառավարությունը Արցախի հարցում դիրքորոշում է կոշտացնում, խնդիրներ ստեղծելով բանակցային գործընթացում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է՝ կան կարծիքներ, ըստ որոնց Կառավարությունը կոշտացրել է դիրքորոշումը Արցախի հարցում: «Կառավարության դիրքորոշումը չի փոխվել, որովհետև ամենասկզբում մենք ասել ենք, որ իրավիճակին լինելու ենք ադեկվատ: Դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում, ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որ կապված էր նաև  այդ պահի իրավիճակի գնահատականի հետ: Ես ասացի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք  է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս հայտարարությունը այնքան էլ հեշտ հայտարարություն չէր, բայց ինչի համար էր արվել  հայտարարությունը և ինչ նպատակ ուներ: Այս հայտարարությունը արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և ըստ էության, Հայաստանը արել է առաջին քայլը այս ճանապարհին, հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի մինչև հիմա համանման հայտարարություն չի հնչել ադրբեջանական կողմից»:  Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ անընդհատ հայտարարություններ են արվում, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի իշխանությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի նաև Արցախի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի համար: «Մենք այս իրավիճակում ընդամենը հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը՝ մնալ ադեկվատ իրավիճակին: Մենք շատ կարևոր ենք համարում արձանագրելը, որ բանակցությունները արդյունավետ դարձնելու համար պետք է լինի քննարկման արդյունավետ ֆորմատ, և այդ ֆորմատը կա, այն ճանաչվել է 1994 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը  ճանաչվել է որպես լիարժեք  բանակցային կողմ և մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: