Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված, այլ ձերբակալված է. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

Քաղաքականություն
arpine-1

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանին մտահոգում է, թե կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է  փետրվարի 27-ին Ադրբեջանում 20 տարվա անազատության  դատապարտված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար:  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ մամուլում շատ է գրվում, որ Կարեն Ղազարյանը գերեվարված է, ինչը ըստ նրա՝ սխալ է:   «Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված է, սա էական տարբերություն է: Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, նաև պահանջել են հրատապ միջոց կիրառել և հիմա այդ գանգատը քննվում է, ու Հայաստանի Հանրապետությունը  անպայման կծանուցվի ու Հայաստանը կներգրավվի որպես 3-րդ կողմ: Բացի դրանից, ՀՀ Կառավարությունը օգտագործում է  դիվանագիտական բոլոր գործիքներն ու միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը ապահովվի և երաշխավորվի: Ամեն ինչ արվում է  նրան իր հայրենիք վերադարձնելու համար: Մենք գտնում ենք, որ Կարենը ապօրինաբար է գտնվում անազատության մեջ և այն, ինչ վերագրվում է Կարենին` չի համապատասխանում իրականությանը»: