Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
43032655_1929304674031104_8918674485507260416_n

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը։ «Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է աղբյուրը: