Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Infiniti»-ին արգելափակվել էր ձյան մեջ

Պաշտոնական
roads

Մարտի 9-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Ազատ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Սոթք-Ազատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: