A
A
Քրեական պատասխանատվության կենթարկվեն իրական սեփականատերերին թաքցնելու դեպքում (տեսանյութ)
ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ պետք է բացառվի իրավիճակը, երբ մաքսային ծառայողը միաժամանակ կունենա մաքսային բրոքերական գրասենյակ՝ գրանցելով այն ուրիշի անունով։ «Դրա համար նախատեսել ենք քրեական պատասխանատվություն, եթե գրանցման փուլում տնօրենը չի բացահայտում իրական սեփականատիրոջը, նաեւ որոշել ենք այս նախաձեռնությամբ սահմանափակել այդ ընկերությունների կանխիկ գործարքները, որպեսզի բացառվի այդ փոխկապակցվածությունը, իսկ եթե նման փոխկապակցվածություն լինի, դա արագ հնարավոր լինի բացահայտել»,-հայտնեց նա։ Մանրամասներն ավելի ուշ