22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարողը Գյումրիից է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարելու հանգամանքները: Ձերբակալվել է մեկ անձ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մարտի 11-ին՝ ժամը 16:00-ին, մեղայականով ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին