Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաշինյանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետը, բայց չի կարող բանակցել» (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen1

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը  որակում է կոշտ։  Չնայած  որևէ նոր ասելիք չկա, սակայն անսպասելի էր հայաստանյան լսարանի համար: «ՄԽ համանախագահները առաջարկում են թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին վերսկսել բանակցություններն այն կետից, որում նրանք փաստացի ավարտվել էին: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը կոշտ  հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախին՝ բանակցային գործընթացում: Իրանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպասվող հանդիպումը նույնիսկ չունի օրակարգ և դա լինելու է ընդամենը ֆորմատի շուրջ բանակցություն, որում  Հայաստանյան կողմը  պնդելու է, որ բանակցություններում պետք է մասնակցի երրորդ կողմը՝ Արցախի Հանրապետությունը»,- ասաց նա։ Քաղտեխնոլոգի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունից պետք է ստանա որոշակի մանդատ՝ Արցախի իշխանությունների տեսակետը ներկայացնելու համար, որն է՝ տարածքային զիջումների չգնալ, սակայն նրա անունից չի կարող բանակցել: «Ճիշտ կլինի՝ Հայաստանի իշխանությունը հրապարակայնորեն երկիրը  պատրաստի պատերազմի՝ցույց տալով, որ եթե բանակցային գործընթացը հեռանկար չունենա, մենք պատրաստվելու ենք հնարավոր պատերազմի: Սա կարևոր մեսիջ կարող է լինել միջազգային կազմակերպությունների համար», - նկատեց նա։