Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանին զարմացնում է իշխանությունների հանգստությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
FnMrHoDbifc

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների    վերջին հայտարարության   մեջ որեւէ   նոր բան չկա։    Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ու  եթե որևէ մեկը պետք է անհանգստանար այդ հայտարարությամբ դա միայն  գործող իշխանություններն են, մյուսները դա պետք է համարեին բնականոն։ Մինչդեռ,  ըստ նրա,   հակառակն է տեղի ունեցել՝ բոլորն անհանգիստ են, հանգիստ են իշխանությունները:  Մինսկի խմբի համանախագհները նշել էին, որ չպետք է  պահանջել բանակցությունների ձեւաչափի փոփոխություն՝  առանց մյուս կողմի համաձայնության ։ Հայկական կողմն այսօր խոսում է՝ բանակցություններին արցախյան կողմի մասնակցության մասին։  «Այս դրույթը ուղղված է այն բանին, որ  Նիկոլ Փաշինյանը  ինքնուրույն այդպիսի որոշում չպետք է ընդունեի, և պետք է համաձայնեցնի Ադրբեջանի հետ»,- ասում է Հայրիկյանը: Պարույր Հայրիկյանը անդրադարձավ  նաև Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին։ «Եթե քեզ թշնամի հայտարարած որևէ պետություն ռազմական լուրջ զորավարժություններ է  անցկացնում, դու պետք է իրեն նույն ոճի գործողություններով հակադարձես։  Այս հարցում էլ մենք թերանում ենք, բայց չեմ կարող քննադատել»,- ասաց նա։