Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք վերջում հասնելու ենք արդարացման դատավճռին, դա անխուսափելի է». Մհեր Ենոքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
cid__f_jt73d8da0_

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց  Մհեր Ենոքյանի  եւ նրա  բողոքը մերժել առանց ըստ էության անդրադառնալու բողոքի հիմքերին,  բողոքարկման արտադատական կարգը չպահպանելու հիմքով: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարանում10 օրյա ժամկետում: Զարուհի Մեջլումյանի խոսքով դատարանի մերժման որոշման պատճառն այն է, որ իրենք բողոքը ներկայացրել էին դատախազին և չսպասելով պատասխանին դիմել են դատարան: Դատավորը հայտնեց, որ իրենք կաշկանդված չեն իրենց նույն բողոքը նույն դատարան ներկայացնելու համար: «Այնուամենայնիվ, մենք օգտվելու ենք  դատական պաշտպանության մեր իրավունքից և ինչպես դատավորը տեղեկացրեց, մենք կարող ենք ևս մեկ անգամ դիմել այս դատարան, ինչը ես կանեմ վաղը».- ասաց Զարուհի Մեջլումյանը: Նրանք բողոքարկում էին ոստիկանության՝ քրեական գործ հարուցելը մերժելու  որոշումը։ Հիշեցնենք, որ Զարուհի Մեջլումյանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով: Իսկ բողոքի առիթը համացանցում քննարկումներն էին եւ վիրավորանքները ցմահ դատապարտյալի եւ նրա կնոջ հասցեին։ Դատավորի որոշումից հետո ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը,  հրաժեշտ տալով կնոջը եւ ներկաներին, հայտարարեց. «Մենք վերջում հասնելու ենք արդարացման դատավճռին, դա անխուսափելի է»։