Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել». Հայկ Ալումյան

Քաղաքականություն
hayk

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդության քննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Հայկ Ալումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դատական նիստից. «Քննիչը ներկայացնում էր իր միջնորդությունը, որից հետո դատախազներն իրենց դիրքորոշումն էին արտահայտում: Բնականաբար, դատախազը միացել է քննիչի միջնորդությանը: Մի քանի ոչ պարզ դրվագներ կային` կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեց ինքը պարզաբանում ստանալ: Տեխնիկական խնդիրներ կան. միջնորդությունը տասն էջից ավելի է, ուղղակի տեխնիկական բնույթի որոշ քննարկումներ ունեցանք` կապված այդ միջնորդության հետ: Մեր դատավարական հակառակորդները պնդում էին, որ երկու ամիս ժամկետով երկարաձգվի կալանավորումը՝ հիմնավորելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինի, կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել: Այսօր հետաձգվեց քննությունը, որ վաղն ամբողջական ձևով մեր փաստարկները ներկայացնենք»: Հայկ Ալումյանը տեղեկացրեց՝ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի գտել մասնակցել նիստին: Դառնալով իրենց կողմից վճռաբեկ դատարան ներկայացված բողոքին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դեռ նորություն չկա ու շեշտեց. «Դատարանը կողմնակալություն է անում: Այն ժամանակ, երբ դատախազներն էին բողոքարկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված, վճռաբեկ դատարանը շտապեց նրանց բողոքը վարույթ ընդունել ու քննել, իսկ մեր բողոքից, շուտով կլինի երկու ամիս քսան օր, որևէ լուր չունենք»: Հարցին՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում միայն Արշակ Կարապետյանի ցուցմո՞ւնքն է, թե՞ այլ բարձրաստիճան անձանց ցուցմունքներ էլ կան, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որոնց հիման վրա կառուցեին մեղադրանքը։ Ուզում ենք հասկանալ՝ ի՞նչի հիման վրա է լինելու մեղադրանքը։ Մեզ համար հասկանալի է դառնում, որ նախատեսված է եղել ուժային ձևով լուծել խնդիրը, գործն ուղարկել դատարան ու այնքան ճնշել, մինչև դատարանը մեղավոր ճանաչի Քոչարյանին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով