Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան

Պաշտոնական
xaxax

Հայաստան են վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները: Հերթափոխում ընդգրկված անձնակազմը խաղաղապահ առաքելության ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և զինվորական կարգապահություն: Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել  բարեխիղճ ծառայության համար և նշել, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող պետք է ունենա բարձր պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն, քանզի զորախմբի յուրաքանչյուր զինծառայող ներկայացնում է ՀՀ զինված ուժերն արտերկրի մեր գործընկերներին, նպաստում մեր պետության և զինված ուժերի մասին դրական կարծիքի ձևավորմանը:   ՀՀ ՊՆ