«Չպետք է բանակցությունները շարունակելու համար գնալ սեփական անվտանգության շահերի ոտնահարմանը» (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանն անդրադառնալով Հայաստան -Ադրբեջան բանակցությունների ընթացքին նշում է, որ Հայաստանը նոր բան չի ասում, այլ ցանկանում է վերադառնալ այն կետին, որը սկսվել է 1994 թվականին Բուդապեշտի գագաթնաժողովում: Նրա կարծիքով, եթե Մինսկի խումբը և մյուս եվրոպական բարեկամները ուզում են լինել արդար, նախ պետք է հետ նայեն և տեսնեն ինչ է կատարվել 20-րդ դարի պատմության ընթացքում, այն երկրների հետ, ում ճակատագիրը որոշվում է առանց երրորդ երկրի մասնակցության: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը առանձնացնում է երկու կարևոր խնդիր, որի առաջ միշտ կանգնած է եղել Հայաստանը: Նրա կարծիքով երկու խոշոր խեղաթյուրում է տեղի ունեցել: Նա համոզված է, որ 1998 թվականին ՀՀ իշխանության կողմից Ռոբերտ Քոչարյանի որոշումը, ճակատագրական հետևանք է ունեցել, քանի որ իրենով է փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ տարիներին նրանք նշել են, որ դա վտանգավոր է և բերելու է երկրորդ հակամարտության էության խեղաթյուրման, սակայն նրանց խոսքը ընկալվել էր, որպես քաղաքական ընդդիմախոսություն: «Իրականությունը մեկն էր խնդիրը տեղափոխվում էր Հայաստան- Ադրբեջան հարթություն և դա այն էր, ինչի մասին երազում էր Ադրբեջանը: Ստանալ թեկուզ և փոքր, բայց ապացույց, որ չկա Լեռնային Ղարաբաղի սոււբյեկտ և Հայաստանն է հանդիսանում իրավիճակի տերը՝ ստասուս քվոյի պատասխանատուն: Արդյունքում 2007 թվականին այսպիսի խեղաթյուրված պայմաններում Հայաստանի ՀՀ սեղանին է հանձնվում մադրիդյան առաջարկներ կոչվող փաթեթը, որտեղ տեսնում ենք հակամարտության էության խեղաթյուրում, որտեղ Արցախի ինքնորոշման հարցը թերի է:Սերժ Սարգսյանը, հասկացավ որ այդ խեղաթյուրումները ճակատագրական են եղել և փորձեր կատարեց շտկելու, բայց դա նրան թույլ չտվեցին»: Ստյոպա Սաֆարյանը ճիշտ է համարում Ստեփանակերտի անվտանգության նիստում Փաշինյանի այն հայտարարությունը, որ նա Մինսկի խմբին առաջարկում է, նախ և առաջ հասկանալ արդյո՞ք Ալիևը, երբ կարդում է, այդ 6 սկզբունքները հասկանում է նույն ձևով՝ ինչ մենք, եթե ոչ, ուրեմն առաջ է գալիս է սկզբունքների վերաշարադրման խնդիրը: Նրա կարծիքով, չպետք բանակցությունները շարունակելու համար գնալ սեփական անվտանգության շահերի ոտնահարմանը, ինչ է թե Ալիևը համաձայնվի և պահպանի իր դիրքը: