Իսկ կապամոնտաժվի՞ Կենտրոնի թաղապետի՝ «Երևանյան գիշերներ» ռեստորանը. Ավ. Իշխանյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը ընդգծում է, որ դեռևս դեկտեմբեր ամսին, ինչպես նաև դեռևս Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավների ընթացքում իրազեկել և տեղեկացրել են Օպերայի շրջակայքում սրճարաններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին։ Սակայն, Հովհաննիսյանի խոսքով, տնտեսվարողները որևէ կերպ հանդիպման կամ քննարկման չեն եկել։ Ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը հակադարձեց՝ ասելով, որ տնտեսվարող սուբյեկտների հաճախակի կապ են հաստատել իր հետ քաղաքապետի և նրանց միջև հանդիպում-քննարկում կազմակերպելու համար։ Խաչատրյանը հավաստիացում է, որ հանդիպում կազմակերպելու համար դիմել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեշչյանին, իսկ վերջինս խոստացել է տեղեկացնել քաղաքապետ Հայկ Մարությանին հանդիպման համար, սակայն այդպես էլ հանդիպման նախաձեռնություն տեղի չունեցավ քաղաքապետարանի կողմից։ «Ամեն դեպքում շտապողական էր»-, ընդգծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժմանը։ Իրավապաշտպանը նշում է, որ պետք է քննարկումներ տեղի ունենային, որքան էլ, որ երկարատև լինեին։ Ոստիկանների թվաքանակը ցուցարարներից երկու անգամ ավելի էր և ըստ հավաքների մասին միջազգային օրենքի, Իշխանյանի փոխանցմամբ, դա չէր խոսում համաչափության մասին։ Հելսինկյան կոմիտեի նախագահին հետաքրքրում էր նաև արդյո՞ք ապամոնտաժվելու են Հրազդանի ձորի ռեստորանները, այդ թվում՝ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող «Երևանյան գիշերներ» ռեստորանը։ Հայկ Հովհաննիսյանն անդրադառնալով ապամոնտաժման հետևանքով 300- 1500 աշխատեղերի կորստի մասին խոսակցություններին, ասաց, որ այդ շրջակայքի վերաբերյալ գույքագրում է կատարվում՝ Օպերայի շրջակայքը հանրային գերակա շահ ճանաչելու համար։ Երեկվա իրադարձություններին ցուցարարները պահվածքի մասին խոսելով՝ Իշխանյանը հիշեց 2004 թվական ընդդիմության կազմակերպած հավաքների ընթացքում ցուցարարների ոչ կոռեկտ պահվածքն ու բառապաշարը, իրենց կողմից իրականացված դիտորդական առաքելության ընթացքում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին կանանց պահվածքը, թե ինչպես էին գնում փշալարերի այն կողմում գտնվող ոստիկանների ոտքերը տրորում և գոռում։ Իսկ երեկ տեղի ունեցածից ընդդիմության կողմից իրավիճակից «օգուտ քաղելու» մասին խոսելիս նշեց, որ դա հնարավոր է և համեմատեց հիշելով 2002 թվականին «Ա1+»-ի համար իրենց կազմակերպած ակցիաները «փչացվեցին» ընդդիմության կողմից։