Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական ընկերությունը պատրաստվում է 5 մլն դոլարի ներդրում կատարել Լոռիում. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-37

Տնտեսական հեղափոխության  մեկնարկը վաղուց է տրվել. սրա մասին բազմիցս է հայտարարել նոր իշխանությունը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախարարությունը նախաձեռնում է տարբեր մարզերում բիզնես ֆորումներ անցկացնել: Ինչպես Պապիկյանն ասաց՝  առաջին ծիծեռնակը Լոռու մարզն է, որտեղ ներկայացվել է 50-ից ավել ծրագիր, որոնք ուղղված են զբոսաշրջությանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտներին: Դիտարկմանը, թե կա՞ մի մարզ, որտեղ  ներդրումային ծրագիր արդեն կա, նախարարը պատասխանեց. «Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է  5 մլն դոլարի ներդրում կատարել՝ ջրի արտադրության գործարան հիմնելու համար»: Նախարարը հավելեց, որ ավելի մեծամասշտաբ ներդրումային ծրագիր ևս  կա, սակայն դեռ պարզ չէ, թե որ մարզում կլինի, որովհետև այն պահանջում է մոտ 30-40 հա տարածք, որը մոտ կլինի մայրուղուն և խնդիր չի ունենա ջրի, գազի, լույսի հետ: «Ցավոք Հայաստանը ենթակառուցվածքների մասով խնդիր ունի, բայց մեր Կառավարությունը կարծում է,  որ նմանատիպ ծրագրերի իրականացման համար պիտի պատրաստ լինենք ապահովել  գործարարին այդ ամեն հասանելիությունը, որովհետև դա ապահովվելու է հազարավոր աշխատատեղեր»: