Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում (տեսանյութ)

Քաղաքականություն
XAPK

         «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ԶԼՄ-ներին վերաբերող  ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների ենթարկված օրենսդրական ակտն է։ Իր ընդունումից՝ 2000 թ.-ից ի վեր այն փոփոխվել է 29 անգամ.մինչև 2010 թվականը՝13 անգամ, իսկ երբ 2010-ին հեռարձակման թվայնացման հետ կապված օրենքն ամբողջությամբ նորացվեց՝ ևս 16 անգամ։ Այս բոլոր գործընթացները միտված են եղել տվյալ պահին ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելուն, բայց ոչ՝ բարեփոխումների իրականացմանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Օրենսդրական բացերի ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա» թեմայով նախագծի 8-րդ ֆիլմը։ Այն վերաբերում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ  օրենքում առկա բացերին։