A
A
Ակցիայի պատճառը սխալ տեղեկատվությո՞ւնն էր
Այսօր ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները ֆեյսբուքյան ֆլեշմոբ էին իրականացրել #Քալանթարյանըմնալուէ հեշթեգով եւ դասադուլ հայտարարել: Ուսանողները պահանջում էին, որ փոխդեկան Էդգար Քալանթարյանի լիազորությունները վերականգնվեն և նրա ազատման դիմումը հետ վերցվի: Մենք փարձեցինք պարզաբանում ստանալ ԵՊՀ-ից: ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար և ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հայտնեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և Քալանթարյանը շարունակում է աշխատել: