Աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կածիքով, Աշխատանքային օրենսգրքում ներառված կետը, թե թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ՝ խնդիրներ է հարուցում. «Անցյալ գումարման ԱԺ-ում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող մարդիկ, ընտրվելով պատգամավոր, մեխանիկորեն բուհերում իրենց անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը դարձել էին ժամկետային: Ամեն տարի պիտի գնաս բուհի ղեկավարությանը խնդրես, աղաչես, որ պայմանագիր կնքեն, այսինքն, աշխատողի պոչը դնում էին գործատուի ոտքի տակ: Դեպք եղավ նախորդ տարի, երբ անցյալ գումարման ԱԺ-ի պատգամավորն այս գումարման պատգամավոր չդարձավ եւ միաժամանակ զրկվեց ե՛ւ պատգամավորի աշխատանքից, ե՛ւ իր՝ գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորությունից»,- այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց Պետրոսյանը: Նա օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ փորձելով այս դրույթը չտարածել ընտրովի քաղաքական պաշտոնների վրա: