Պետությունը ներդնում Է նոր` նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ. նախարար (տեսանյութ)
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ: Պետությունը ներդնում Է նոր` նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ: «Պետական կենսաթոշակների մասին գործող օրենքի համաձայն կենսաթոշակի չափը ձևավորելու լիազորությունը վերապահված է կառավարությունը: Այդ չափանիշներն են հիմնական կենսաթոշակային չափն ու աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը: Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներդնել նոր ինստիտուտ` նվազագույն կենսաթոշակի չափ: 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց Սմբատ Սաիյանը: Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ է 18 հազար կենսաթոշակառուի: Այս փոփոխությունն ըստ նախարարի, պետական բյուջեում կբերի շուրջ 800 մլն ծախսի ավելացման: