Հայաստանը պիտի Իրանի հետ հարաբերություններն ակտիվացնի. Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Ազգային ժողովում հերթակա քառօրյա նիստը շարունակվում է։ Քննարկվում է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտեց, որ համաձայնագրի վավերացումը ոչ միայն կունենա տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: «Իրանի ամբողջական շուկան կմոտեցնի նաև ԵԱՏՄ-ին, այսինքն` այն եզրույթը, որ Հայաստանը պիտի կամուրջ հանդիսանա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև՝ իսկապես լուրջ պայմաններ կստեղծի: Պատգամավորը կարևորեց, որ Հայաստանը պիտի Իրանի հետ հարաբերություններն ակտիվացնի, քանի որ Թուրքիա-Իրան առևտրի ազատ ռեժիմ է գործում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ձայների 112 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ հաշվարկով ընդունվեց: