Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10%-ով կբարձրանան զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-16

Ազգային ժողովում քննարկվում է 2018թ. հունիսի 1-ին հավանության արժանացած Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Հիմնական զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը շեշտում է. 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 մլրդ դրամով: «Սա մոտ 90 մլն դոլլար է, այսինքն պետական եկամուտները 2019-ին կլինեն այսքանով ավել, քան նախատեսված էր Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով»: Վարչապետը սա աննախադեպ է համարում վերջին 9 տարիների համար: Նա նաև նշեց, որ 2019 հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձները: Իսկ 2019 սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրանալու է նաև հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձները: Խոսքը 38 000 ուսուցչի մասին է: Կառավարությունում մտադիր են նաև իրականացնել 303 կմ ավտոճանապարհների նորոգում: Վարչապետը շեշտեց՝ սա չի վերաբերում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը: Իսկ որտեղի՞ց 40 մլրդ դրամի հավաքագրումը պետական բյուջե: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սա ստվերի դեմ Կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի քաղաքականության արդյունքն է: «Կանխատեսում եմ, որ կհնչեն մտահոգություններ, թե ինչքանով է սա նեգատիվ ազդեցություն ունենալու մեր տնտեսության վրա: Ուզում ասել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ կիրառվում է վերլուծական, բանակցային, և երկխոսության մեթոդը»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր կողմից ամենաշատ հնչող այն հորդորին, որ քաղաքացին անպայման պահանջի ՀԴՄ կտրոնը: Պարզվում է հորդորը տեղ է հասել: «2018 թ. մայիսից մինչև այսօր երկրում 65 մլն հատ ՀԴՄ ավել է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում»: