Դավայ-դավայ դիսկուրսը վերացել է ՀՀ-ից. Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում անդրադարձավ նաև դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին: Նա զարմանքով նշեց՝ Հայաստանում ոչ մեկ չի խոսում այն մասին, որ մեր երկրում դուրս է մղվել ընտրություններ կեղծելու հասկացությունը: Այդ առթիվ, Փաշինյանը հիշեց հնդկական առածներից մեկը: «Այն ի՞նչն է ինչը, որին չես նկատում, քանի դեռ նա չի հեռացել, ըստ այդ վարկածի՝ առողջությունն է: Հիմա այն ի՞նչն է ինչը, որ նույնիսկ չես էլ տեսնում իր գոյությունը, քանի դեռ ինքը չի հեռացել՝ ժողովրդավարությունն է, ազատ ընտրություններն են: Ոչ մեկ չի ասում՝ այ ժողովուրդ էս ինչ տեղի ունեցավ»: Վարչապետը վերհիշեց, որ քաղաքացիներին բազմիցս է դիմել այն կոչերով, որ նրանք որոշիչ ուժ են, 1 քվեով կարող են որոշել քաղաքական ուժերի, վարչապետերի, նախագահների ճակատագրեր: «1 տարի առաջ դա քաղաքացուն ասեինք, ի՞նչ կասեր քաղաքացին, և ասում էր մեզ՝ դավայ- դավայ, բայց այսօր ոչ մեկ նույնիսկ կասկածի տակ այն չի դրվում: Այս դիսկուրսը վերացել է ՀՀ-ից»: