Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա՞ Արցախի համար նախադեպ (տեսանյութ)

Քաղաքականություն
YeLeYI1l6IY

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների ճանաչումը որպես իսրայելական կամ նմանատիպ այլ ճանաչումները, ինչպես փորձն է ցույց տալիս, շատ հազվադեպ են նախադեպային լինում, որ կարելի լիներ համարելու Արցախի պարագայում։ Նախադեպային լինելը, ըստ մասնագետի, պայմանավորված է աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախումով և ընդհանրություններով։ Արցախի ներգրավումը հակամարտության կարգավորման բանակցություններում, ըստ Մանվելյանի, նույնպես կարող է պայմանավորվել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական փոփոխությունների խնդրով։ Իսկ Մինսկի խմբի հայտարարությունը, Արմեն Մանվելյանի խոսքով, ցույց տվեց, որ իրենք դեմ են. «Քանի որ հասկանում է, որ սա նոր հակասության սկիզբ է, հետևաբար նմանատիպ փոփոխությունները գոնե տեսանելի ապագայում սպասել անիմաստ է»։