Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին՝ Ալիևի հետ հանդիպելուց առաջ (տեսանյութ)

Քաղաքականություն
082b1e0ef80c71117b140c052889d60c

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆբ-յան իր էջում գրառում է կատարել անդրադառնալով Թաշինյան-Ալիև հանդիպմանը. «Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այսօր Վիեննայում որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը։ Հակառակ պարագայում, եթե բանակցությունները վերսկսվեն հրադադարի խախտված գիծը որպես իրողություն ընդունելու մեկնակետից, ինքնաբերաբար լեգիտիմացվելու են Ապրիլյան քառօրյայի սանձազերծումն ու դրա հետևանքները, ինչպես նաև խրախուսվելու է նման գործելակերպն առհասարակ՝ խթանելով սպառազինությունների մրցավազքը, նորանոր Ապրիլյան քառօրյաները, տարածաշրջանի ապակայունացումը, ստեղծելով լայնածավալ պատերազմի ռեալ սպառնալիք»,- գրել է նա։