Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգեւատրման համակարգը ստվերում գործել է երկար տարիներ. Ավինյան

Քաղաքականություն
tigran-Avinyan

Կառավարության նիստի ընթացքում Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադրադարձավ քաղաքացիական ծառայության համակարգին: Փոխվարչապետը օրինակ բերեց պարգեւատրման համակարգը՝ ասելով, որ բավականին խոսվել է այդ համակարգի մասին, քանի որ վերջապես թափանցիկ տեղեկատվություն է տարածվել։ «Այդ համակարգը ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել: Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու մասին»,-նշեց Ավինյանը։ Ավինյանի խոսքով, շատ դեպքերում դժվարին թվացող որոշումներ գուցե կայացվեն, բայց հույս հայտնեց, որ դրանք ճիշտ խորհրդատվության դեպքում կհեշտանան։