Սուրիկ Խաչատրյանի ցուցումով վախեցնո՞ւմ են
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը Երեկ մարտի 28-ին Ազատ Հայրենիք կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանը իր ընկերների հետ, իրենց դե ֆակտո ղեկավար Սուրիկ Խաչատրյանի ցուցումներով այցելել են Քաշաթաղի հյուսիսային հատվածի գյուղեր, զրուցելու պատրվակով մուտք են գործել Սասնա Ծռեր արցախյան կուսակցության աջակիցների տները, փորձել են համոզել և կաշառել, պաշտոններ առաջարկել, հորդորելով, որ վերջիններս գործ չունենան Սասնա Ծռեր կուսակցության հետ: Մեր ունեցած տեղեկություններով, նման այցելությունները շարունակական են լինելու: Թեև նախկին ռեժիմի արցախյան հատվածի այս քրեական բարքերը ոչ մեկի համար գաղտնիք չեն, այնուամենայնիվ, հույսեր կային, որ Երևանում տեղի ունեցած փոփոխությունները կարող են այդ քրեական շրջանակների համար ազդակ լինել՝ դադարեցնելու նման մոտեցումների կիրառումը: Հաշվի առնելով «Իմ Քայլը» դաշինքի մի խումբ պատգամավորների այցը Արցախ և սպասվող հանդիպումները նախկին ռեժիմի արցախյան մասնաճյուցի ներկայացուցիչների հետ, կոչ ենք անում սաստել կիսաքրեական բարքերով առաջնորդվող խունտային, առերեսել նրանց փոփոխված իրավիճակի հետ, ինչին վերջիններս ամեն կերպ չեն ցանկանում համակերպվել: