Մտածեցի, միգուցե ապրիլմեկյան կատակ է. Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)
Կոնստանտին Օրբելյանը երեկ երեկոյան է իմացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման մասին, որը ստորագրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ «Քանի որ ապրիլի մեկով է հրամանը տրված, մտածեցի, միգուցե ապրիլմեկյան կատակ է»,-ասում է նա։ Անակնկալի եկած կոլեկտիվը դարձել է բռունցք և միահամուռ սատարում է պարոն Օրբելյանին: «Վաղը ժամը չորսին մեզ մոտ ենք հրավիրել նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, որից հետո կորոշենք, թե որոնք կլինեն մեր հաջորդ քայլերը», - ասաց օպերային մեներգիչ, Լիպարիտ Ավետիսյանը: Իդեպ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ ՍԱՆՇԱ Գրուպի կողմից մեր թատրոնի բալետային թատերախմբին նվիրաբերվեց մեծաքանակ թանկարժեք բալետային հանդերձանք և անհրաժեշտ պարագաներ: