A
A
Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի հետ. Փաշինյանը սելֆի է հրապարակել (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ: Փաշինյանը Կուրցի հետ հանդիպումից սելֆի է հրապարակել՝ գրելով. «Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի՝ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ»: Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ: