Ինչո՞ւ է Վարդան Արամյանը դադարեցրել ՀՀԿ-ին անդամակցությունը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Ֆեյսբուք հարթակում մեկնաբանություն է տեղադրել։ «ՀՀԿ-ի իմ անդամակցության դադարեցնելու հետ կապված այս օրերին տարատեսակ մեկնաբանություններ նետվեցին ասպարեզ. Կցանկանայի հետագայում սպեկուլյացիաներից խուսափելու համար տեղեկացնել բոլորին. 1. ՀՀԿ- ին անդամակցության դադարեցումը որևէ կերպ պետք չէ կապել ոչ քաղաքական զարգացումների և ոչ էլ պետական համակարգ հետ վերադառնալու ենթադրյալ առաջարկների հետ: 2. Ես Նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո համագործակցում եմ միջազգային ֆինանսական կառույցների հետ և հանդես եմ գալիս որպես միջազգային փորձագետ պետական ֆինանսների կառավարման գծով: 3. Միջազգային ֆինանսական կառույցների կանոնների համաձայն (Code of Conduct և Code of Ethics) ինձ թույլատրված չէ պայմանագրի գործունեության ընթացքում և դրա ավարտից հետո առնվազն 1 տարի (սառեցման ժամանակահատված - cooling period) որևէ կերպ ներգրավվել քաղաքականության մեջ, բացի մասնագիտական գործունեությունից: Հ.Գ. Պետական հատվածում իմ գործունեության ընթացքում երբեք դուրս չեմ եկել մասնագիտական շրջանակներից, իսկ այլ հարթություններում ազնիվ մարդկային հարաբերությունները եղել և լինելու են ինձ համար գերակա: Մնացեք խաղաղությամբ»,- գրել է նա։