A
A
Ուկրաինայում այսօր նախագահ են ընտրում
Այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն: Ընտրություններին մասնակցում է 39 թեկնածու՝ այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նախագահական ընտրապայքարը գլխավորում է շոումեն Վլադիմիր Զելենսկին: Վերջին շաբաթվա ընթացքում նրա վարկանիշը բարձրացել է 30%-ով: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատրաստ է աջակցել քաղաքացիների շուրջ 17%-ը, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին՝ 12,5%-ը: Սոցիոլոգները ենթադրում են, որ ապագա նախագահը կընտրվի երկրորդ փուլում:, Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանում գտնվող մոտ 7-10 մլն ուկրաինացիներ չեն կարող մասնակցել ընտրություններին: Ռուսաստանը մերժել է նրանց համար ընտրությունները Դոնբաս տեղափոխելու ուկրաինական կողմի առաջարկը: