Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգություն» կուսակցությունն անկացնում է իր 12-րդ համագումարը (տեսանյութ)

Քաղաքականություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

«Ժառանգություն»  կուսակցությունն այսօր՝ մարտի 31-ին անցկացնում է իր 12-րդ համագումարը:

Այսօր կընտրվի վարչության նոր կազմ, նաև կքննարկվի երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:

«Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարի իր ելույթում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ այն գնահատելով որպես նոր Հայաստանի ստեղծում։ Միաժամանակ, նա որակեց սուպերկուսակցականությունը որպես հոռի երևույթ՝ հույս հայտնելով, որ ներկա իշխանություններն այլ կերպ կգործեն։ Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ նա հարցադրում արեց, թե արդյո՞ք Արցախը պետք է ճանաչվի որպես Հայաստանի մաս, թե՞ ևս մեկ առանձին հայկական պետական կազմավորում։

Հովհաննիսյանի համար անընդունելի էր Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Արցախում անցկացված Հայաստան-Արցախ համատեղ անվտանգության խորհրդի նիստը և կոչ արեց հրաժարվել ԼՂ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներից և օգտվել միմիայն ժողովուրդների միջազգային իրավունքներից՝ հավելելով, որ պետք է թոթափել Կարսի՝ 1921 թվականին կնքված անիրավ պայմանագիրը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը կարևորեց թավշյա հեղափոխությունը, ինչպես նաև կուսակցության անդամների մասնակցությունը ապրիլ-մայիսյան իրադարձությոգններին։ Սակայն, ըստ փոխնախագահի՝ նոր իշխանություններն անհրաժեշտ քաղաքական կամք չդրսևորեցին փոփոխելու ընտրական օրենսգիրքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վեր դասելով կուսակցական շահը։ Նա հույս հայտնեց, որ գերվարչապետական համակարգը կփոխվի։ Մուրադյանը նշեց նաև, որ օրեցօր ընդգծվում է հակահեղափոխությունը։ 2018 թվականին տեղի ունեցած ընտրություններով ձևավորված իշխանությունն, ըստ նրա, աչքի է ընկնում նաև կադրային ոչ արդյունավետ քաղաքականությամբ՝ երիտասարդ անփորձ գործիչներին նշանակելով պատասխանատու պաշտոնների։
Կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը պատրաստակամություն հայտնեց շարունակելու Հայաստանին նպաստ բերելու Ժառանգության գործունեությունը։