Չեմ կարծում, որ Ալիևը նման արկածախնդրության կգնա. Հ. Խուրշուդյան (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խորշուդյանը ասում է, որ թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է նաև Արցախյան հիմնախնդրում, ինչպես նաև նշում է, որ ժամանակն է որ Ադրբեջանում նույնպես իշխանափոփոխություն լինի, և Ալիևի փոխարեն ավելի լեգիտիմ և ժողովրդավար նախագահ լինի։ Իսկ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը խթանում է Ալիևին ավելի կառուցողական երկխոսության, և ՀՀ ներկայիս իշխանություններն ավելի ամուր դիրքերում են, որով և ավելի կոշտ դիրքորոշում կարող են ունենալ բանակցութունների ընթացքում, ինչը դրսևորվում է Արցախին բանակցությունների գործընթացին վերադարձնելու քայլերով։ «Էլ չեմ խոսում պաշտպանության նախարարի՝ Միացյալ Նահանգներում կատարած հայտարարությունը»,- շեշտում է քաղաքական գործիչը։ Այն հարցին, արդյո՞ք ադրբեջանցի ժողովուրդը պատրաստ է խաղաղության, նա պատասխանեց, որ յուրաքանչյուր ժողովուրդ պատրաստ է, սակայն Ադրբեջանում քարոզչամեքենան երկար ժամանակ ռազմատենչ տրամադրությունն է սերմանել՝ հավելելով, որ դժվար թե Ալիևն արկածախնդրության գնա այսօր, քանի որ Հայաստանն այսօր շատ ավելի ուժեղ է։ Մանրամասն՝ տեսանյութում