Ալիեւի հետ հանդիպումից հետո հայ գերին կվերադարձվի՞ (տեսանյութ)
Խոսելով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ վերլուծաբան Նարինե Դիլբարյանը նշում է, որ քիչ տեղեկատվության պարագայում կարելի է միայն արձանագրել կառուցողական հանդիպման պարագան։ Միաժամանակ իր համար հարցական է դեռևս բանակցությունների ընթացքում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունները։ Ըստ նրա եթե այդ վերաբերում է Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացիների ճակատագրին, ապա դրական է կարելի համարել բանակցությունները։ Իսկ Ալիևի այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ձևաչափի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ վերլուծաբանի, հուսադրող չէ։ Խոսելով հանդիպումից 1-2 օր առաջ ռուսական երեք լրատվականների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձին՝ Դիլբարյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը խանդով է մոտենում Մինսկի խմբի համանախագահների հաջողությանը կարգավորման գործընթացում, քանի որ պատահական չէին հանդիպումից 1 օր առաջ կատարած անդրադարձները։ Ինչպես նաև չբացառեց, որ այդ անդրադարձները կարող էին պայմանավորված լինել Քոչարյան-Պուտին ընկերությամբ։ Սփյուռքի մասով՝ հայկական լոբբիստական կառույցների միջոցով, հատկապես ԱՄՆ-ում, կարելի է հաջողություններ գրանցել Արցախյան հիմնահարցում։ «Եթե մեր ազատագրված տարածքները դիտարկվեն իբրև ճշմարիտ, մեր անվտանգությունն ապահովող գործիքներ։ Եվ դրա մասին հնարավորինս շատ խոսենք, ապա հաջողությունն իսկապես երաշխավորված կլինի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այդ պարագայում կարևոր է Հայաստան-Սփյուռք միասնական աշխատանքը։