Հայաստանը վերջին ամիսներին հնչեցրել է նոր գաղափարներ (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Ռուբեն Ռուբինյանը խմբակցության պատգամավորների այցը Արցախի Հանրապետություն դրական են համարում։ Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ապա Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ Վիեննա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հեռախոսազրույց եղել է նաև հանդիպումից հետո։ «Հանդիպման մանրամասներին ես չեմ տիրապետում, բայց ես հասկացա, որ մտահոգվելու ոչինչ չկա, որովհետև անհրաժեշտություն չկա։ Ներկայացված է նոր գաղափարախոսություն, որի համար ժամանակ է պետք, որպեսզի այն առաջարկ դառնա»։ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով էլ սա կարևոր հանդիպում էր այն առումով, որ Հայաստանը վերջին ամիսներին հնչեցրել է նոր գաղափարներ։ Պատգամավորները Փաշինյան- Ալիև հանդիպման մանրամասներից տեղյակ չէին, դեռ վարչապետի հետ չեն հանդիպել։