Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախյան հիմնախնդրում պետք է ստիպել Ալիևին խոսել խաղաղությունից. Ա, Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-1

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերլուծում է առկա աշխարհաքաղաքական վիճակը։ Քանի որ Թուրքիան զբաղված է Սիրիայի հետ կապված խնդիրներով և ուշադրությունը սևեռած է դեպի քրդերը, ուստի Անկարան չի կարող պատշաճ ուշադրություն ուղղել դեպի Ադրբեջանը։ Դեմկուսի նախագահը հավելում է նաև, որ այս ամենից զատ, Իրանը նույնպես չի հանդուրժի տարածաշրջանում լարված իրավիճակ, ինչպես նաև ընդգծում է Եվրոպայի և Թուրքիայի միջև առկա «պատերազմական» վիճակը։ Իսկ Հայաստանը, ըստ նրա, պատերազմի դեպքում պատրաստ է դրան։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի պնդմամբ՝ Հայաստանը անվտանգություն սպառող երկրից վեր է ածվել անվտանգություն պահպանող ու պարտադրող երկրի։ Դավիթ Տոնոյանի՝ անգլերեն և ֆրանսերեն ելույթները ՄԱԿ-ում, գնահատում է որպես պատմական։ Իսկ ՄԱԿ-ը Հայաստանին ճանաչում է որպես արդարություն և ազատություն պարտադրող պետություն։ Հասարակական գործիչն արդյունավետ է համարում Վիենայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը և եթե Արցախի ստատուս-քվոյի վիճակը պահպանվի, ապա 100 տարի անց պատմաբանները կհիշատակեն այն։ Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ապրիլի մեկը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի օր։ Նա ընդգծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների Արցախի «չմասնակցությամբ» ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանը կրկին սուտ խոսեց, քանի որ խոստացել էր Արցախի անունից և Արցախի փոխարեն չգնալ բանակցությունների։ Քաղաքական մեկնաբանը շեշտեց, որ հենց Ալիևը ստանա միջազգային հանրության հավանությունը՝ անհրաժեշտ ռեսուրսներն ունենալով՝ պատերազմական գործողություններ կսկսի։ Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհները Հարությունյանը տեսնում է տնտեսության զարգացմամբ և հզորանալով, իսկ ներկայումս տնտեսությունը չի զարգանում։ Արամ Սարգսյանն իր հերթին նշում է՝ Արցախյան հիմնախնդրում պետք է ստիպել Ալիևին խոսել խաղաղությունից։ Անդրադառնալով վերջերս ռուսական լրատվամիջոցներով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին կատարված անդրադարձին՝ Մենուա Հարությունյանը նախ վերահաստատում է իր այն պնդումները, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, իսկ ռուսական լրատվամիջոցների մասով՝ ընդգծում է, որ սա ապացուցում է Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը Քոչարյանի նկատմամբ, ինչն էլ հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Ինչպես հարցադրում է անում է անում, թե ինչու «դուխով» տղերքը չեն պատասխանել լրատվամիջոցներին։ Արամ Սարգսյանն այն կարծիքին է, որ «Մարտի 1»-ի գործով իշխանությունները պատշաճ աշխատանք են տարել, ինչպես նաև իրեն մտահոգում է տարածված գաղտնալսումների անհետևանք մնալը։ Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Սարգսյանը գնահատում է որպես հայ-ռուսական հարաբերությունների արտահայտում, իսկ հարաբերությունների վատացումն ու ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունից։ Արամ Սարգսյանը հիշում է նաև, որ ժամանակին հորդորել են Քոչարյանին քաղաքական և իրավական գնահատական տալ իրեն նախորդած իշխանություններին, սակայն հրաժարվել է վախենալով նույնպիսի վերաբերմունքից։ Մենուա Հարությունյանն, արձագանքելով Սարգսյանի ասածին, նշեց, որ եթե ժամանակին Քոչարյանը քաղաքական և իրավական գնահատական տված լիներ ՀՀՇ իշխանություններին, ապա ներկա իշխանությունների մաս կազմող որոշ ՀՀՇ-ականներ «ձայն» չէին հանի։ Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն հավելում է, որ ռուսական լրատվամիջոցների առաջին հաղորդագրություն այն էր, որ Մոսկվային դուր չի գալիս Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը, երկրորդը՝ Հայաստանն ընկալվում է որպես ավտորիտար պետություն, երրորդը՝ այս քայլերով աստիճանաբար փչացվում են հայ-ռուսական տնտեսական, Ռուսաստանում հայ համայնքի հետ հարաբերությունները։