«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ինչ-որ զիջումների կարող է գնալ». Ս. Գրիգորյան
2016 թվականի ապրիլյան պատերազմը հետևանք էր այն բանի, որ մադրիդյան սկզբունքները հայտնվեցին փակուղու մեջ: Եվ եթե բանակցությունները կրկին վերականգնվեն առանց Արցախի մասնակցության ամեն ինչ անիմաստ կլինի: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով ակնհայտ է, որ Ադրբեջանը ինչ-որ զիջումների կարող է գնալ: Սակայն նույնիսկ, եթե նա դեմ լինի, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, հայկական կողմը վստահաբար կարող է իր փաստարկներ առաջ քաշել, վերադառնալով այն պայմաններին, որոնք դրված են Ադրբեջանի առջև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պահանջներով, որոնք ինչպես հայտնի է, ի հայտ եկան ապրիլյան պատերազմից հետո. «Կա՛մ Արցախը պետք է վերականգնի իր կարգավիճակն այս բանակցություններում, կա՛մ Ադրբեջանը պետք է նորից ստանձնի իր պարտավորությունները». Նշեց Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետ Արա Պապյանն էլ ասաց, որ մեր նպատակը չպետք է լինի բանակցությունների նախկին ձևաչափի վերականգնումը, հասկանալով, որ Ղարաբաղի նախկին մասնակցությունը բանակցություններին, եղել է երկբաղադրիչ, որին մասնակցել է և՛ հայկական, և՛ Ադրբեջանական կողմը, սակայն Արցախը, որպես առանձին վարչական միավոր՝ չի մասնակցել: Բանակցություններին մասնակցել էր Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունը: Իսկ Ադրբեջանը հենց նման նպատակ ունի՝ վերականգնել բանակցությունները նախկին ձևաչափով: Ըստ այդմ, Ալիևը մեկ հստակ խնդիր էր ցանկանում լուծել ՝ ցույց տալ, որ տեղի ունեցավ ոչ թե սկզբունքների պարզեցում, այլ բանակցություն: Հարցին, թե առաջիկայում ինչ դիրքորոշմամբ հանդես կգան համանախագահները, Արա Պապյանն ընդգծեց. « Եթե առաջիկայում երկու կողմերի հանդիպման դեպքում համանախագահների կողմից այն գնահատվի որպես բանակցություն , կստացվի, որ Ադրբեջանական կողմը ստացավ այն, ինչ ուզում էր, նշեց Պապյանն, ավելացնելով,- հայկական կողմը պետք է հետևողական լինի իր դիրքորոշման պահպանման գործում: