A
A
ԵԱՀԿ նախագահը դրական է գնահատել
ԵԱՀԿ գործող նախագահը Միրոսլավ Լայչակը ողջունել է Փաշինյան-Ալիեւ քննարկումների կառուցողական մթնոլորտը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկելու երկու երկրների ղեկավարների պատրաստակամությունը: «Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»,- ասել է Լայչակը: Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։