Հայաստանում դոպինգ ստուգում են անցել 15 ծանրորդ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեք անգամ ավելացրել է սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային ծառայության բյուջեն: Այդ մասին այսօր տեղեկացրեց ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը: «Այս տարի ստեղծվել է դոպինգ ստուգման նոր գործակալությունը, որը կոչվում է թեսթավորման գործակալություն: Ըստ այդ կազմակերպության կանոնակարգի, մենք ոչ միայն անցկացնելու ենք դոպինգ ստուգումներ, այլեւ վերլուծելու ենք նախորդ տարում կատարված աշխատանքների արդյունքները: Ուստի ավելացել են կատարվող աշխատանքներիը», - «Ա1+»-ի թղթակցին ասաց փորձառու մասնագետը: Ինչպես հայտնեց Արեգ Հովհաննիսյանը, այս տարվա առաջին եռամսյակում իրենք արդեն ստուգել են 15 ծանրոդների: «Թեսթավորման գործակալության որոշմամբ, բոլոր այն մարզիկները, որոնք բարելավէլ են իրենց արդյունքները, անպայման պետք է դոպինգ ստուգում անցնեն: Անցած տարի մեր մարզիկներից առավել բարձր արդյունքներ ցույց են տվել հենց ծանրորդները: Առաջիկա եռամսյակում մենք պետք է ստուգենք Եվրոպական խաղերին մասնակցող մարզիկներին»շ – նշեց հակադոպինգային ծառայության ղեկավարը: Ինչ վերաբերում է 2020թ օլիմպիական խաղերի հետ կապված դոպինգ ստուգումներին, ապա բոլոր այն մարզիկները, որոնք օլիմպիակամ ոիղեգիր կնվաճեն, ապա եկող տարվա հունվարից սկսած կանցնեն 3-4 դոպինգ ստուգումներ: «Ռիսկային համարվող մարզաձեւերի ներկայացուցիչները պարտադիր դոպինգ ստուգում կանցնեն, իսկ ոչ ռիսկայինները, օրինակ՝ ջրացատկորդները, կարող են չընդգրկվեն ստուգման ենթակա մարզիկների ցանկում: Համենայդեպս, այսուհետ բոլոր ստուգումենրն իրականացնելու է վերը նշված թեսթավորման գործակալությունը, որի ղեկավար է նշանակվել Ֆրանսիայի սպորտի նախագահ Ռոքսանա Մարասինյաուն», - պարզաբանեց Արեգ Հովհաննսիյանը: