Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Մարզեր

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի տարածքում գյուղացիները պատահաբար հայտնաբերել են հնագույն մի շինություն, հավանական է` հեթանոսական կամ նախաքրիստոնեական աղոթատեղի: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի վկայությամբ այն մոտ 8 մ երկարություն ունի:

Կոթեցիները այն չեն պեղել` վախենալով, որ կարող են վնասել պատմական այս հուշարձանը: Գյուղապետը դիմել է Հայաստանի հնագիտության ինստիտուտ: Սպասվում , որ հունիսի 15-ին հնագետները կժամանեն Կոթի եւ պեղումներ կիրականացնեն:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ