ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԵԿՄ Կոտայքի տարածքային բաժնի պետ,փոխգնդապետ,«Կոտայք» կամավորական գումարտակի հրամանատար ԿԻմ Գիլոյանը ծննդյան 60-ամյակի առիթով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգեւատրվեց ԵԿՄ բարձրագույն պարգեւով`Վազգեն Սպարապետ շքանշանով:
«Սպարապետ հուշամեդալը պարտավորեցնում է,այն պիտի ուժ տա որպեսզի ավելի եռանդուն աշխատենք,սա ոչ միայն ինձ այլ իմ տղերքից յուրաքանչուրին է պատկանում»,--ասում է մարտական փայլուն ուղի անցած հրամանատարը:
Պատերազմի ավարտից հետո ԵԿՄ Կոտայքի բաժինը աշխատում է միահամուռ ուժերով`փորձելով օգնել զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: «ԵԿՄ Կոտայքի տարածքային բաժինը շարունակում է աշխատել այնպես, ինչպես կռվել է պատերազմի տարիներին» ,-- այսպես արտահայտվեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը,ով կառույցի այլ պաշտոնյաների հետ այցելել էր Աբովյան` «Կոտայք» կամավորական գումարտակի հրամանատարին պարգեւատրելու համար:
«Աբովյան» հ/ը