ՋՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ 7,5 ԴՐԱՄՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի հետ սահմանակից, 300 բնակիչ ունեցող Դեղձավան գյուղը արդեն 4 տարի խմելու ջուր է գնում: Գյուղացիները ջրատար մեքենաներով ներկրված խորքային հորերի ջուրը նախկինում գնում էին լիտրը 6 դրամով, այժմ, վառելիքի թանկացումից հետո` 7.5 դրամով: Ջրի խնդիրը գյուղից արտագաղթի պատճառ է դարձել: Դեղձավանի գյուղապետ Ռուբիկ Հովհաննիսյանը հույս ունի, թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 4 տարվա ընդմիջումից հետո կվերականգնի Ստեփանավանի սարից Նոյեմբերյանի տարածաշրջան ձգվող խմելու ջրատարի գործունեությունը:
Պարոն Հովհաննիսյանի վկայությամբ` ընկերությունը ներկայումս Ալավերդու տարածաշրջանում անջատում է Ստեփանավանի ջրատարից ապօրինի միացումները: Սակայն Դեղձավանին ջուր հասցնելու համար դեռ հարկ կլինի մայր ջրագծից դեպի Դեղձավան մոտ 8 կմ երկարությամբ նոր ջրագիծ կառուցել, քանի որ հինը շարքից դուրս է եկել:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ